|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այս օրերին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում վերջնական քննարկումներ են տեղի ունենալու 2012-ի պետական բյուջեի կապակցությամբ, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը եւ հայամետ կոնգրեսականները աշխատանք են իրականացնում Արցախի համար առնվազն 10 միլիոն դոլարի զարգացման օժանդակություն ապահովելու, նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական օժանդակությունների հավասարության սկզբունքը պահպանելու ուղղությամբ:
Կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնախմբերի նախագահներին` կոչ անելով Արցախի համար նախատեսել առնվազն 10 միլիոն դոլարի մարդասիրական ու զարգացման օժանդակություն, նեցուկ կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին` նկատի ունենալով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ քաղաքականություն վարել Արցախի նկատմամբ, նաեւ Թուրքիայի հետ շրջափակման մեջ պահել այն: