|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը այս տարի Հայաստանին կտրամադրի 27 մլն դոլարի օժանդակություն` ուղղված աղքատության կրճատմանը, օրենքի գերիշխանության իրագործմանը, առողջապահական ծառայությունների եւ սոցիալական նպաստների հասանելիությանը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի եւ ենթակառուցվածքի հզորացմանը: Այդ մասին ասված է գործակալության տարածած հաղորդագրությունում:
Հաղորդագրության համաձայն` ապրիլի 30-ին քառօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի ավագ տեղակալ Ռոբերտա Մահոնին, ով հանդիպել է կառավարության, մասնավոր հատվածի, գործընկեր կազմակերպությունների եւ սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ու ԱՄՆ-ի օժանդակության ծրագրերը ժողովրդավարության, տնտեսական աճի, առողջապահական ու սոցիալական բարեփոխումների բնագավառներում, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման մարտահրավերները: