Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին: Նա նշել է, որ Քոչարյանն այժմ Դաշնակցության հետ շփում չունի, եւ հանրապետության երկրորդ նախագահին սատարելու առաջարկություն ՀՅԴ-ն չի ստացել: «Մենք ունենք մեր պլատֆորմը, մենք ունենք մեր քաղաքական ուղեգիծը մշակված, եւ եթե դա կընդունեն, կհամագործակցենք, չեն ընդունի` չենք համագործակցի: Ով ուզում է լինի»,- ասել է Արմեն Ռուստամյանը:
- Ի վերջո, ո՞րն է լինելու ՀՅԴ-ի դերակատարություը 2012, 2013 թ. ընտրություններում:
- Ամբողջական իշխանափոխություն իրականացնելը:
- Իսկ դավադրության տեսությանը հավատում ե՞ք, որ վերջերս շրջանառության մեջ դրվեց, թե դավադրություն է եղել, Ռոբերտ Քոչարյանն ուզել է վերադառնալ ոմանց միջոցով:
- Դավադրություններին հավատում եմ, տեսությանը` չէ: Դրանք բոլորը բամբասանքներ են, ոչ հաստատուն հիմքերի վրա կատարված բաները ես չեմ մեկնաբանում: Ես փաստերին եմ հետեւում, քաղաքական օրինաչափություններին, եւ քաղաքական գործիչն իրավունք չունի ասեկոսեներով շարժվելու: