Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով մայրաքաղաքում առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները և 2013թ. անելիքները:
Նշվել է, որ Երևանի զարգացման 2012 թվականի ծրագրերով իրականացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների շենքերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված հիմնանորոգման, նաև շենքերի արտաքին տեսքի բարելավման և մուտքերի դռների նորոգման աշխատանքներ: Մի շարք բուժհաստատություններում ներդրվել են լոկալ ջեռուցման համակարգեր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի սոցիալապես անապահով խավի համար քաղաքապետարանի ենթակայության բոլոր համաբուժարաններում կազմակերպվել են բաց դռների օրեր: 2012թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը, կանանց միամսյակի կապակցությամբ անցկացված «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 12500 կին, որոնցից 586 ստացիոնար բուժում են ստացել կամ վիրահատվել:
Անդրադառնալով 2013 թվականի ծրագրերին՝ առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ շարունակվելու է բուժհաստատություններում բուժսարքավորումների արդիականացումը` համապատասխանեցնելով արդի բուժման նոր մեթոդներին և սպասարկման որակին: «Առաջին անգամ 2013 թվականի Երևանի քաղաքապետարանի բյուջեով նախատեսված է համաբուժարանների վերազինում, այդ թվում էլեկտրասրտագրության, ուլտրաձայնային հետազոտությունների համար անհրաժեշտ նոր սարքավորումների ձեռքբերում: Սա մեծ ծրագիր է, որը հնարավորություն կտա բարձրացնել համաբուժարաններում մատուցվող ծառայությունների որակն ու լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների պատշաճ մատուցում իրականացնել»,- նշել է Կամսար Բաբինյանը: