|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կոտրած տաշտակի վերաբերյալ հայտարարությունից հետո վարչապետը պետք է հրաժարական տա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պահանջեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը:
Նրա խոսքով` վարչապետի հրաժարականը պետք է լինի գաղափարական ոլորտում, իսկ իրավական ոլորտում նա պետք է պատասխան կրի այս տարիների ընթացքում երկիրն ավելի քայքայելու համար:
«Իրենք կա'մ հալյուցինացիաների մեջ են եւ չեն տեսնում, թե ինչ է իրականում տեղի ունենում, կա'մ մեկ այլ բան»,- եզրակացրեց ընդդիմադիր գործիչը:
Ավելին` տրամաբանությունը Կարինե Հակոբյանին հուշում է, որ վերջին շրջանում բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո պետք է հրաժարական տա նաեւ պաշտպանության նախարարության ամբողջ վերնախավը:
Վերադառնալով «կոտրած տաշտակին»` Կարինե Հակոբյանն ասաց, որ այդ հայտարարությունը համարում է հակասահմանադրական եւ հանցագործ, որովհետեւ վարչապետը փաստում է, որ հասարակությունն ընտրություններում դեր չունի, եւ ամեն ինչ որոշված է ի սկզբանե:
«Այդպիսի հայտարարությունից հետո ցանկացած նորմալ երկրի վարչապետ հրաժարական կտար, բայց մենք դա չենք տեսնում»,- նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի խոսքերով, վարչապետն այդ արտահայտությամբ ինչ-որ մեկին չի վիրավորել:
«Ի՞նչ հակասահմանադրական բան կա նրա մեջ, որ ասում է` եթե ինձ հետ չհամագործակցես, գործերդ լավ չեն լինի: Վարչապետը նկատի է ունեցել Հանրապետականի հզորությունը: Իհարկե, եթե «Ժառանգությունը» նման բան հայտարարեր, մի քիչ զավեշտական կլիներ, բայց եթե հզոր կուսակցությունն է դա ասում, ի՞նչ վատ բան կա դրա մեջ»,- չքմեղացավ նա: