|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՅԴ Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել վրացահայերի համայնքային, սոցիալ-տնտեսական, հոգեւոր եւ մշակութային կյանքին վերաբերող հարցեր:
«Այս ճամփորդությունը հրաշալի հնարավորություն ընձեռեց մեզ` ավելի լավ ճանաչելու Ջավախքում եւ Թբիլիսիում ապրող հայերի խնդիրները: Մոտակա ամիսներին մենք կհամագործակցենք ԱՄՆ կոնգրեսականների հետ եւ ուղիներ կփնտրենք` վրացահայերի կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ»,- ասել է հանձնախմբի ատենապետը:
Մեկ շաբաթ տեւած այցի ժամանակ Քեն Խաչիկյանին ուղեկցել է Հայ Դատի վաշինգտոնյան գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը: Նրանք հանդիպումներ են ունեցել Վրաստանի արտաքին գործերի, մշակույթի, կրթության, արդարադատության, տարածքային ինքնակառավարման եւ ազգային անվտանգության նախարարների հետ: Հայ համայնքին վերաբերող հարցեր են քննարկվել նաեւ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի հետ:
![]() |
![]() |