Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախագահական ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանը մտադիր է ՀԱԿ-ում հարց բարձրացնել, թե հետո ինչ ձեւաչափով է շարունակելու ՀԱԿ-ն աշխատել: Եթե այդ փորձը չստացվի, ապա նա ակտիվորեն շարունակելու է «Ազատություն» կուսակցությունն ուժեղացնել: Այսօր իր մտադրությունների մասին լրագրողների հետ խոսեց նախագահի թեկնածուն:
Նա նշեց, որ ինքը հանրությանը ներկայացել է ծրագրով եւ կուզեր տեսնել բոլոր թեկնածուների ծրագրերը` իսկական ծրագրեր, այլ ոչ թե ցանկությունների շարադրանք: Որովհետեւ, ինչպես նշեց Բագրատյանը, բոլորը պարտավոր են ասել, թե ինչ են անելու նախագահ ընտրվելու դեպքում:
Երկրորդ փուլի հնարավորության մասին Բագրատյնը նշեց, որ իրեն թույլ չի տա անգամ Սերժ Սարգսյանի մասին սուտ ասել: Բայց եթե որեւէ մեկն իր հետ շրջաններ այցելի ու տեսնի այնտեղի ռեակցիան գործող նախագահի հանդեպ, ապա այլ կարծիք կկազմի: Իսկ դրանից հետո, եթե իշխանության թեկնածուն կարծում է, թե ընտրվելու է, ապա թող կարծի: