| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Աշխարհում չկա մի դեպք, երբ այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած, այսքան զոհեր տված, Արցախի 75 տոկոսը հանձնած որևէ երկրի ղեկավար փորձի մնալ իշխանության: Դատարկ խոսելով, հեքիաթ պատմելով, ֆեյքերով երկիր չես կարող կառավարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով պատերազմի ընթացքում Կառավարության սխալների, դրա հետևանքների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարտադիր լինելու մասին:
Խոսելով պատերազմից հետո անտուն մնացած գերիների, անհետ կորածների խնդիրների մասին՝ Ծառուկյանը շեշտեց՝ անհասկանալի է այն պատասխանը, թե՝ գնացեք, թողեք աշխատենք: «Եղբայր, մարդն իր կեսն է թողել, չի կարելի այդպես վերաբերվել, իրականությունն ասեք, քայլեր կատարեք, բանակցեք, որ մարդիկ չգժվեն, սա անընդունելի է: Այսօր պետք է արդարացի մոտեցում և խնդիրներին ճիշտ լուծում տանք. մարդկանց խնդրի, ողբի, սգի մեջ պետք է մտնես»:
Ըստ նրա՝ ցանկացած պատասխանատու երկրի ղեկավար պետք է այս հարցրեով զբաղվեր, որը սակայն չենք տեսնում: ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ այս իշխանությունն անկարող է երկիրը զարգացնել: Վերջինիս համոզմամբ՝ այս պատերազմում մեծ կորուստների պատճառը եղել է անօդաչու սարքերի դեմ պայքարի անհնարինությունը:
«Օդը բաց է եղել: Նիկոլ Փաշինյանը 130 միլիոն տվել էր, 4 ինքնաթիռ էր բերել սելֆիի համար, 130 միլիոն էլ թող՝ տրամադրեին օդը փակելու համար և վերջ, հարցը փակվում էր: Պատրազմին վատ նախապատրաստվելու համար ներկայիս իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի: Պետք է պատասխան տա, չհասկացա, բա այս խայտառակ պարտության, այս զոհերի պատասխանը ո՞վ է տալու, ով ղեկավարել է, նա էլ պետք է պատասխան տա, հիմա կտան, հետո կտան, չգիտեմ, բայց ոնց կարող են չտալ»,- շեշտեց Ծառուկյանը:
Մանրամասները՝ Կենտրոն Հ/Ը տեսանյութում: