կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-22 11:01
Առանց Կատեգորիա

ՀԱՅԱՑՔ. Մարդահամարն իրականացրել են "Եհովայի վկանե՞րը"

ՀԱՅԱՑՔ. Մարդահամարն իրականացրել են "Եհովայի վկանե՞րը"

Որ աղանդները կարող են օգտագործել հազար ու մի միջոց սեփական նպատակներն ու ծրագրերն իրագործելու համար` հայտնի է: Բայց որ նրանց կհաջողվեր ներթափանցել պետական կարեւորության նախագծի տիրույթ եւ ստանալ այն, ինչ ուզում են, արդեն լուրջ մտորումների տեղիք է տալիս: Ու չգիտես` ապշես նրանց հնարավորությա՞ն վրա, թե՞ զայրանաս մեր անվտանգության մարմինների անտեղյակության ու անգործության վրա:

 

Իսկ պատմությունը հետեւյալն է: Ընդամենը երեկ ավարտված մարդահամարին իրենց «անգնահատելի» ներդրումն են բերել «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչները: Մինչ մարդահամարը կսկսվեր, նրանք որոշել են իրենց վկաներին «գործուղել» եւ մասնակից դարձնել պետական նշանակության այդ ծրագրին: Եվ ամեն հնարավոր ու անհնար ձեւերով այնպես են արել, որ մարդահամար իրականացնողներից շատերը, այսինքն` հաշվարարները, լինեն իրենց աղանդի ներկայացուցիչներ:

 

Եվ այդպես էլ եղել է. բազմաթիվ Եհովայի վկաներ դարձել են հաշվարարներ` օրենքի շրջանակներում: Նրանք այցելել են մեր բնակարաններ: Հարցաթերթիկ լրացնելիս այլ հարցերին զուգընթաց նաեւ հարցրել են մեր կրոնական պատկանելության մասին: Ավելի ճիշտ` հետաքրքրվել են` իսկ Դուք հայ առաքելական եկեղեցո՞ւ հետեւորդ եք: Շատերս պատասխանել ենք` այո: Բայց եղել են նաեւ մարդիկ, ովքեր, ասենք` աթեիստ են, կամ էլ պարզապես հարկ չեն համարել պատասխանել այդ հարցին: Ե՞վ: Եվ «Եհովայի վկա» հաշվարարները կրոնական պատկանելության մասին սյունակում լրացրել են` Եհովայի վկա: Այսինքն` ստացվել է այնպես, որ ով առաքելական եկեղեցու հետեւորդ չէ, Եհովայի վկա է: