|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց վերաբերյալ առաջին պաշտոնական` Գլոբալ զեկույցի տվյալներով` հաշմանդամություն ունեցողների թիվն աշխարհում աճում է. այսօր նրանք մոտ 1 միլիարդ են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Համաշխարհային բանկի զեկույցում նշվում է, որ Երկրի բնակչության 15%-ը հաշմանդամ է, եւ չնայած մարդկանց իրավունքների համար մղվող պայքարին` նրանց հասարակությունն ընդունում է որպես երկրորդ կարգի քաղաքացիներ:
Փաստաթղթում նշվում է, որ զարգացած երկրներում հաշմանդամներին երեք անգամ քիչ են բժշկական ծառայություն մատուցում, քան այլ մարդկանց: Սահմանափակ հնարավորություններով երեխաներն ավելի հազվադեպ են դպրոց գնում ու ավելի քիչ են սովորում, քանի առողջները, իսկ հաշմանդամների զբաղվածության մակարդակը 44 տոկոս է:
Նման մարդկանց համար լիարժեք կյանքով ապրելու խոչընդոտներն են` նախապաշարմունքները, խտրականությունը, անհրաժեշտ բժշկական եւ վերականգնողական ծառայությունների բացակայությունը, անհասանելի տրանսպորտը, անհարմար շենքերը, ինչպես նաեւ տեղեկատվության բացակայությունը:
Զեկույցից երեւում է, որ աշխարհում չկա այդ առումով բարենպաստ որեւէ երկիր, իսկ զարգացող երկրներում պատկերն ավելի վատ է: