|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԼՂՀ վերաբնակեցվող շրջաններում նոր ներդրումներ են կատարվում:
Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում անցած ամիս սկսել են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։ Շինարարների հավաստմամբ՝ մանկապարտեզը պատրաստ կլինի հաջորդ տարի։ Անհրաժեշտ 154 մլն դրամը պետությունն է հատկացրել: Այդ գումարով կկառուցվի մանկապարտեզի շենքը եւ կբարեկարգվի շրջակայքը, այդ թվում՝ մարզադաշտը։
«Այս տարի 20 մլն դրամի աշխատանք է նախատեսված, կհասցնենք միայն պատերը շարել»,- Արցախի հանրային հեռուստաստեսության լրագրողի հետ զրույցում նշել է շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենը։
Նախակրթարան կհաճախեն նաեւ մոտակա Ալաշկերտ եւ Մուշ համայնքների երեխաները։ Այն նախատեսված է ավելի քան 50 փոքրիկների համար:
Կովսականի համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի խոսքերով՝ գյուղում նախադպրոցական տարիքի 80 երեխա կա, իսկ ծնունդների քանակի ավելացմանը զուգահեռ հնարավորություն կունենան նաեւ մանկապարտեզի երկրորդ հարկը կառուցել։