Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2014 թվականի ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը: Բազմաբնակարան շենքում բնակարաններ են ստացել նաև տասը սիրիահայ ընտանիքներ, որոնք այս տարիների ընթացքում տեղափոխվել և վերաբնակվել են Կովսականում:
«Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամը նույնպես իր ներդրումն է ունեցել բազմաբնակարան շենքի կառուցման գործում՝ այդպիսով նպաստելով ազատ և անկախ Արցախի վերաբնակեցման քաղաքականությանը և զարգացմանը:
«Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը, ներկա գտնվելով բնակարանամուտի արարողությանը, հանդիպել է նաև Կովսականում վերաբնակված սիրիահայ ընտանքիների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրներին: Հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Քաշաթաղի շրջանի աշխատակազմի, «Քաշաթաղ» հիմնադրամի հետ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ հետագա ծրագրերի իրագործման ուղղությամբ:
«Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամը շնորհավորում է Արցախում իրենց տունը կառուցած սիրիահայ ընտանքիներին և մաղթում բարեբեր և արդյունավետ աշխատանք հետագա գործունեության մեջ: «Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամը վերահաստատում է իր հանձնառությունը` աջակցել հայրենիք տեղափոխված սիրիահայությանը և ևս մեկ անգամ հայտարարում, որ տվյալ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները շարունակական են, և սիրիահայությունը դեռևս կարող է ցուցակագրվել Կովսականում վերաբնակվելու նպատակով: