Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տավուշի մարզի Բաղանիս համայնքը գարնանը նոր մանկապարտեզ կունենա: «ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ նոր մանկապարտեզ է կառուցվում` մեկ խմբի համար: Այսօր արդեն հիմքն ենք գցել: Համայնաքապետարանը ֆինանսական առումով որևէ մասնակցություն չունի այդ աշխատանքներին: Մանկապարտեզի կառուցման աշխատանքների ավարտը եղանակից է կախված: Պետք է մինչև տարեվերջ արտաքին աշխատանքները ավարտենք: Մոտավորապես մարտ-ապրիլ ամիսներին մանկապարտեզը պատրաստ կլինի շահագործման»,- ասաց համայնքապետը:
1991թ.-ից Բաղանիսում մանկապարտեզ չի եղել, իսկ 2016թ.-ին համայնքում գործող նախակրթարանը վերածվել է մանկապարտեզի, որտեղ այսօր 18 երեխա է հաճախում:
«Խորհրդային տարիների մանկապարտեզը պատերազմի ժամանակ գնդակոծության հետևանքով դադարեցրել է իր գործունեությունը: 1991թ.-ից մանկապարտեզ չենք ունեցել: 2016թ նախակրթարանը դարձել է մանկապարտեզ` փոքրերի ու ավագ խմբով, և մինչ օրս գործում է Բաղանիսի գյուղապետարանի մի փոքր սենյակում, որտեղ հարմարեցրել ենք պայմանները»,- նշեց Սահակյանը:
Նարեկ Սահակյանի խոսքով` համայնքում մանկապարտեզ հաճախող երեխաների թվի ավելացման միտում կա: