կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 12:57
Արցախ

Համերգ` Կովսականում

Համերգ` Կովսականում

Համազգայինի նախաձեռնությամբ եւ Քաշաթաղի շրջվարչակազմի հետ համագործակցությամբ այս օրերին Արցախում կազմակերպվում է համերգների շարք` նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

Մարտի 27-ին Միջնավան համայնքում կայացավ բացօթյա համերգ, որին արդեն իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Կովսականի դպրոցի մի խումբ աշակերտներ, ովքեր այս օրերին հասցրել էին սերտել Կոմիտասի երգերից մի փունջ։ Աշակերտներից ձեւավորված խումբը հանդես եկավ «Կոմիտաս 150» անվամբ եւ հետայսու այդպես է հանդես գալու համայնքի տարբեր միջոցառումների ժամանակ։

Համերգին ներկա էին բնակիչներ՝ Կովսականից, Միջնավանից եւ Ալաշկերտից։