կարևոր
3571 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-26 20:45
Աշխարհ Քաղաքական

Հ1-ն ու լոսանջելեսյան հանրահավաքի չհեռարձակված հաղորդումը

Հ1-ն ու լոսանջելեսյան հանրահավաքի չհեռարձակված հաղորդումը

Հ1-ին իրավացիորեն քննադատում են Արցախում կայացած հանրահավաքը ուղիղ եթերով չհեռարձակելու ու մի քանի րոպեանոց կարճ հաղորդմամբ բավարարվելու համար:

Բայց սա դեռ միակը չէ:

Ի պաշտպանություն Արցախի, դեկտ.-ի 16-ին, Արևմտյյան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցության՝ AYF-ի (ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական կառույց) նախաձեռնությամբ հանրահավաք էր կազմակերպվել Լոս Անջելեսում ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց:

Առաջին անգամ հանրահավաքը լուսաբանելու էին եկել Լոս Անջելեսում Հ1-ի թղթակից՝ Լիլիթ Սեդրակյանն ու օպերատորը:

Ի զարմանս մեզ հաղորդումն հենց այնպես էլ եթեր չհեռարձակվեց: Թե ինչո՞ւ, թող պարզաբանեն Հ1-ի պատասխանատուները:

Հավանաբար Հ1-ի փաշինյանական պատասխանատուների ու նրանց ամերիկահայ գործակալ-խորհրդատուների համար կարևորը ոչ թե միջոցառման բովանդակությունն էր, այլ այն որ դա ո՞վ կամ ո՞ր կառույցն է կազմակերպել:

Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան