կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-03 09:26
Քաղաքական

ՀՀԿ խմբակցությունը խառնել էր «կողմն» ու «դեմը». «Հայկական ժամանակ»

ՀՀԿ խմբակցությունը խառնել էր «կողմն» ու «դեմը». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը  նախօրեից ջանասիրաբար քվեարկում է նաեւ իր կողքին նստող մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Հակոբ Հակոբյանի փոխարեն: Արդյունքը եղավ այն, որ Մարկոսյանը ամեն ինչ խառնեց իրար եւ սկսեց «կողմ» քվեարկել այնպիսի օրինագծերի, որոնց իր ներկայացրած խմբակցությունը «դեմ» էր քվեարկում: Երբ երեկ քվեարկության դրվեց եռյակի «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Մարկոսյանը, նախ, սեղմեց իր «կողմ» կոճակը, հետո՝ Հակոբյանինը: Հիշեցնենք, որ երկուսն էլ մեծամասնական ընտրակարգով են խորհրդարան անցել, Մարկոսյանը թիվ 14 ընտրատարածքից, Հակոբյանը՝ թիվ 41:

 

Բայց Մարկոսյանը երեկ միակ ՀՀԿ-ականը չէր, ով ամեն ինչ խառնել էր իրար եւ եռյակի նախաձեռնությանը «դեմ» քվեարկելու փոխարեն «կողմ» էր քվեարկել: Շփոթվածների թվում էին նաեւ Մհեր Սեդրակյանը եւ Հայկ Գրիգորյանը (Լիսկայի պատգամավորը), ովքեր նույնպես մեծամասնական են: Իսկ Ռուբեն Հովսեփյանը (նախկին գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը), Վարդան Այվազյանը եւ Սամվել Ֆարմանյանը «ձեռնպահ» քվեարկեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում