|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորան հայտարարել է, որ ավարտում է իր երաժշտական գործունեությունը. տեղեկացնում է France Presse գործակալությունը` նշելով, որ վերջերս համերգային ծրագրով Փարիզ ժամանած երգչուհին «այնքան թույլ» է եղել, որ ստիպված է եղել համերգները չեղյալ հայտարարել: Առողջական խնդիրները պայմանավորված են սրտի վիրահատության հետ:
Փաստորեն, Էվորայի` սեպտեմբերի 29-ին Երեւանում նախատեսված համերգը հնարավոր է չկայանա: Համերգի կազմակերպիչ «Խրոնոգրաֆ» ընկերությունը դեռ տեղեկություն չի տարածել դրա վերաբերյալ: