կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 13:19
Մշակույթ

Փետրվարի 15-ին «Դվին Մյուզիք Հոլ»-ում տեղի կունենա աշխարհահռչակ իտալացի երգիչ և դերասան Ալեսանդրո Սաֆինայի համերգը

Փետրվարի 15-ին «Դվին Մյուզիք Հոլ»-ում տեղի կունենա աշխարհահռչակ իտալացի երգիչ և դերասան Ալեսանդրո Սաֆինայի համերգը

Սիրառատ տոների լավագույն նվերներից մեկը կարող է համարվել ձեր սիրելիի հետ միասին ամենասպասված երգչի համերգին ներկա գտնվելը: 

Փետրվարի 15-ին, ժամը 20:00-ին` «Դվին Մյուզիք Հոլ»-ում տեղի կունենա աշխարհահռչակ իտալացի երգիչ և դերասան Ալեսանդրո Սաֆինայի՝ «Սիրո երգեր» ծրագրով համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր` Նիկոլա Սիմոնի:

 

Ծրագրում կհնչեն հայտնի հիթեր, Էնիո Մորիկոնե, Նինո Ռոտա, Չարլի Չապլինի «Սմայլ», Շարլ Ազնավուր, երգեր սիրված ֆիլմերից և հոլիվուդյան մյուզիքլներից, նաև դուետներ ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սիրանուշ Գասպարյանի հետ և Luna Tu-ն` հայտնի «Կլոն» հեռուստասերիալից:

Համերգից առաջ հյուրերը կունկնդրեն ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանին` իր ջազ տրիոյի կատարումներով:

Երեկոյի բոլոր հյուրերի համար հատուկ անակնկալներ է պատրաստել համերգի գլխավոր հովանավոր «Sonati» Art made textile լյուքս դասի անկողնային պարագաների և տնային հագուստի հայկական ընկերությունը։ Տոմսի արժեքը` 40 000 - 55 000 դրամ` ներառյալ ընթրիքը:

Դրես կոդ. կանայք` երեկոյան զգեստ, տղամարդիկ` դասական կոստյում: Համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել՝ զանգահարելով 044470024, 077805687, 099955225 հեռախոսահամարներով, ինչպես նաև Ticketon.am և Toms.am կայքերի միջոցով: