|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Այսօր ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պետք է քննակվեր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը սահմանում է Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները:
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման, եւ տարածքային կառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկություններ սահմանելու հանգամանքով: Նկատի ունենալով, որ քննարկվող ընտրական օրենսգրքով առաջարկվում է Գյումրի եւ Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով, ուստի անհրաժեշտ է Գյումրի եւ Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության եւ ձեւավորման առանձնահատկությունները սահմանել առանձին օրենքով:
Տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նշեց, որ օրենքի նախագծի հեղինակ Հովհաննես Մարգարյանը խնդրել է հետաձգել հարցի քննարկումը, քանի որ կան խնդիրներ` հակասություններ Սահմանադրության հետ: