Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ում 1900-ական թվականներին կոռուպցիան պակաս տարածված չէր, քան ներկայիս Հայաստանում, Միացյալ Նահանգները նույնիսկ ավելի վատ օրեր էին ապրում, քան այսօր Հայաստանը. «Հայաստանի տնտեսությունը. հայացք դրսից» համաժողովում ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիլերմո Տոլոսան:
Նա նշեց, որ ներկայումս մեր պետությունում իրականացվող բարեփոխումները որոշ ոլորտներում իրենց դրական արդյունքներն արդեն տվել են:
«Մենք ունենք մեր ստանդարտ մտածելակերպն ու հայացքները: Եվ երբ գալիս ենք Հայաստան, հենց այդ ստանդարտ հայացքներով էլ նայում ենք տեղի տնտեսությանը, սակայն պետք է հաշվի առնել, որ ամեն տնտեսություն ունի իր առանձնահատկությունները»,- ասաց Գ. Տոլոսան:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախագահ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ մեր տնտեսության դեպքում պետք է հաշվի առնել այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են Հայաստանի ցամաքային լինելը, փակ սահմաններ ունենալը, նաեւ հարեւան պետությունների ոչ բավարար ժողովրդավար լինելը:
Ըստ Թ. Մանասերյանի` հարկավոր է դասեր քաղել համաշխարհային ճգնաժամից, նաեւ ուսումնասիրել տարբեր երկրների փորձը եւ մշակել տնտեսության զարգացման ազգային մոդել: