|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Ճապոնիայի և Եվրոպայի գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է մարդու ինքնությունը պարզելու նոր մեթոդ, համաձայն որի` հնարավոր կլինի հստակ իմանալ մարդու ով լինելը` ըստ այն բանի, թե ինչպես և ինչ ուժգնությամբ է նա ոտքը դնում փափուկ մակերևույթին:
Ինչպես տեղեկացնում է drugs.am-ը, հետազոտություններին մասնակցել է 104 կամավոր, ովքեր իրենց ոտնահետքերն են թողել հատուկ պատրաստված փափուկ մակերեսով գետնին: Բոլոր հետքերից ստացված տվյալները մշակվել են հատուկ ծրագրի օգնությամբ:
Համակարգիչը հետազոտել է այնպիսի տվյալներ, ինչպիսիք են քայլելու ժամանակ ոտքը դնելու ուժգնությունը, ծնկի ծալումը և ոտքի մատների հակազդեցությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս տվյալների օգնությամբ 99.6 տոկոս ճշգրտությամբ հնարավոր է պարզել մարդու ինքնությունը: Ըստ գիտնականների` նոր մեթոդը լավ արդյունքներ կտա օդանավակայաններում և բանկոմատների մոտ: