|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և հաշվեհարդարի դեպքերը շարունակվում են: Այս անգամ ահազանգում են «Քյուպիդ Կացարան»-ի հիմնադիրներ Մուշեղ Չագլասյանն ու Արմինե Հովհաննիսյան:

EcoNews.am-ի հետ զրույցում Մուշեղ Չագլասյանը նշեց. «Փոքր հողատարածքի վրա 6 շուն էինք պահում: Երեկ եկանք, տեսանք երկուսին թույնել են, այսօր էլ՝ մեկի փորը դանակով բացել են ու գնացել: Երեկ էլ եմ դիմել ոստիկանություն, այսօր էլ եմ կանչել: Կենդանուն նույն ձեւով թողել, գնացել են: Մեր տարածքը փակ է, պարսպով է, մտել են մեր տարածք և այդ ամենն արել»:
Հարցին՝ արդյո՞ք շներն ինչ-որ մեկին անհանգստություն են պատճառել, վերջինս պատասխանեց. «Հարևանները մի քանի անգամ բողոքել են հաչոցներից ու երևի որոշել են սենց բան անել»:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվության: