կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-24 16:20
Հասարակություն

Թուրքերը պատռեցին հղի կնոջ փորը, հանեցին երեխային և դրեցին մոր կրծքին

Թուրքերը պատռեցին հղի կնոջ փորը, հանեցին երեխային և դրեցին մոր կրծքին

Աղբյուրը՝ armeniangenocide100


Թագուհի Մարկոսյանի պատմությունը

1909 թ., գյուղ Ալի


Էմմա Մարկոսյանը ներկայացրել է իր հոր տատի՝ Թագուհի Մարկոսյանի պատմությունը: Նա 6 տարեկան երեխա է եղել, երբ մայրը նրան հանձնել է ամերիկյան որբանոց՝ խոստանալով վերադառնալ: Սակայն մինչև մոր վերադարձը Թագուհին բազմաթիվ դաժանությունների է ականատես եղել:


«Վեց տարեկան երեխա էի, երբ մայրս ինձ հանձնեց ամերիկյան որբանոց և խոստացավ վերցնել: Որբանոցի ցանկապատից այն կողմ հայկական եկեղեցի կար, որտեղ հաճախակի երևում էին թուրքերը և խոշտանգում հայ գերիներին` կանանց ու երեխաներին: Այդ փափախավոր մարդիկ, երբ ատամները կրճտացնելով ցանկապատից ներս էին նայում, մենք, սարսափահար ճչալով, փախչում էինք: Մի անգամ էլ որբերից մեկը` Սաքոն, մեզ կանչեց, որ գաղտնի նայենք ցանկապատից այն կողմ:


Սարսափելի էրԱյդ վայրի մարդիկ պատռեցին հղի կնոջ փորը, հանեցին երեխային և դրեցին մոր կրծքինԵս ուշաթափված ընկա: Երբ աչքերս բացեցի, մահճակալի շուրջը հավաքված որբերի վախեցած հայացքներն էին և սարսափներով լեցուն պատմություններըՓակեցի ականջներս և գոռացի»,- այս պատմությունը պատմել է հորս տատիկը: Ջարդերից հետո մայրը նրան գտել է և միասին տեղափոխվել են Բասարգեչար գյուղ,ամուսնացել է Մարկոսյան Եղիշեի հետ, ունեցել 11 երեխա: Մահացել է 1990 թվականին: