կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-30 10:09
Սպորտ

Պրովինցիալ անսխալականություն

Պրովինցիալ անսխալականություն

Տեղական իշխանիկների եւ նրանց ենթակաների մոտ այնպիսի համոզմունք է ձեւավորվել, որ թերությունների ու սխալների համար որեւէ մեկն իրենց քննադատելու իրավունք չունի: Հաճախ նրանք այնպիսի բովանդակությամբ պատասխաններով են հանդես գալիս մարզերին անդրադարձող տպագիր մամուլի հրապարակումներին, որ լուրջ կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք այդ մարդիկ ընդունակ են իրականությունը համարժեք ընկալել, թե՞ տառապում են անսխալականության կոմպլեքսով:

Առաջին հերթին` դա պայմանավորված է հասարակական ուշադրությունից դուրս մնալու, իրենց համայնքի ներսում առկա ներքին դժգոհությունը և բողոքը ամենակոպիտ ձևով «չեզոքացնելու», իսկ իրենց գործելակերպին թեկուզ փոքր-ինչ ընդդիմախոսել համարձակվող անհատներին հնարավոր բոլոր մեթոդներով «ոչնչացնելու» նրանց բարքերով:

Դրանում իրենց մեծ «ներդրումն» ունեն հատկապես հեռուստաընկերությունները, էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնցից շատերը, ունենալով համահանրապետական սփռում, կենտրոնացել են միայն մայրաքաղաքային իրադարձությունների վրա եւ աչքաթող արել մարզերում առկա շատ ավելի մեծ խնդիրները:

Իսկ տպագիր մամուլին չեզոքացնելու ձևը վաղուց է գտնված, այն ուղղակի չի հասնում մարզեր:

Մինչդեռ վաղուց հասունացել է հայացքով դեպի մարզեր շրջվելու ժամանակը, ինչն էլ մենք անում ենք պարբերաբար: