|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Yerkir.am-ի հարցին, թե պաշտոնավարման 4 տարիների ընթացքում ի՞նչ սխալներ է թույլ տվել քաղաքապետը, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը պատասխանել է, որ սխալներ չի կարող նշել, բայց կան ծրագրեր, որոնք չի հասցրել կատարել, ինչի համար շատ է ափսոսում։
Ըստ նրա` ամենահիմնականը, որ չի արվել, մայրաքաղաքի մասին օրենք չեն հասցրել մշակել ու ներկայացնել կառավարության ու Ազգային ժողովի քննարկմանը։ Իսկ ամենամեծ ձեռքբերումը քաղաքապետը համարում է մայրաքաղաքի պատմության մեջ առաջին անգամ բնակիչներին մշտական ջրով ապահովելը։
Խոսելով մեկնարկած ծրագրերի՝ ջրամատակարարման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, ծայրամասային փողոցների բարեկարգման, պատերազմից տուժած բնակարանների վերանորոգման մասին, նա համոզմունք է հայտնել, որ դրանք ծրագրված ժամկետներում ավարտին կհասցվեն, քանի որ, ըստ նրա, նախադրյալները կան։
Քաղաքապետը միաժամանակ հույս է հայտնել, որ այսուհետ Ստեփանակերտը լինելու է ավելի գեղեցիկ, բարեկարգ, կանաչապատ եւ հարմարավետ։