|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը առնվազն տարօրինակ է համարում, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից միայն մեկն է ներկայացել եւ տեղեկացրել, որ Կոնգրեսի պատվիրակության անդամները չեն ներկայանալու հանդիպմանը:
Լրագրողներին նա հայտնեց, որ դա որակում է որպես քաղաքական դեմարշ, եւ հավելեց, որ ցավում է դրա համար: «Կարծում եմ, որ դա էթիկայից դուրս է, մենք մինչև հիմա մեզ թույլ չենք տվել այդպես վարվել»,- ասաց Դ. Հարությունյանը:
«Տանգո պարելու համար միշտ երկու մարդ է պետք: Երկխոսությունը չի լինում միակողմանի: Այն միշտ կախված է յուրաքանչյուր կողմի կամքից: Երկխոսությունը համատեղ կամք է, և դա չի նշանակում, որ ՀԱԿ-ն է թելադրում պայմանները»,- նշեց նա` հավելելով որ այս պահին ՀԱԿ-ը չունի քաղաքական կամք` պատշաճ շարունակելու այս քաղաքական գործընթացը:
Նշենք, որ ժամը 13:00-ին նախատեսված է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի մամլո ասուլիսը: Ենթադրվում է, որ ՀԱԿ համակարգողը կբացահայտի հանդիպմանը չներկայանալու պատճառները: