Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չնայած ոստիկանությունը, 2009-ից սկսած, իր բոլոր հաշվետվություններում արձանագրել է հանցագործությունների թվի աճ, իրավապահ համակարգի եւ ոչ մի ներկայացուցչի դա առանձնապես մտահոգվելու տեղիք չէր տալիս: Համենայն դեպս, ոչ ոք դրա մասին հրապարակավ չէր արտահայտվում:
Սակայն բավական էր, որ գործող ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սեփականության նկատմամբ մի քանի ավազակային հարձակումներ տեղի ունենային, որպեսզի գլխավոր դատախազը հրապարակավ ստեղծված իրավիճակի կապակցությամբ անհանգստություն հայտներ: Փաստորեն, անպայման պետք է հարձակման թիրախ դառնար «վերնախավը», մերօրյա «էլիտան», որի սեփականության ապահովագրվածությունն առ այսօր եղել է անվերապահորեն երաշխավորված, որպեսզի վերջապես իրավապահ համակարգը սթափվեր:
Ժամանակն է վերջապես խոստովանելու, որ հանցագործությունների աճը երեք տարի շարունակ չի կարող պայմանավորված լինել միմիայն բոլոր հանցագործությունները գրանցելուն ուղղված քաղաքականությամբ, ինչում համառորեն փորձ էր արվում համոզել հանրությանը: Նման տիպի մոլորությունը, որին ոստիկանությունն ինքն էր սկսել հավատալ, ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն է: