|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Շալկեի» իսպանացի հարձակվող Ռաուլ Գոնսալեսը, ով դարձավ «Վալենսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի պատասխան գոլի հեղինակը, արդյունավետության ռեկորդ սահմանեց եվրագավաթներում:
Խաղից հետո «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է իր տպավորություններով. «Մրցակցին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, ուրեմն նրանք արժանի էին դրան։ Եթե չլիներ Ռաուլի խփած գոլը, ես կասեի, որ իմ թիմը լավ է խաղացել։ Վիսենտե Գուաիտան մի քանի անգամ փրկեց մեզ, սակայն արդյունքում «Շալկեն» հասավ իր նպատակին։ Մենք ինքներս էլ բաց թողեցինք մի քանի գոլային պահեր»։
33-ամյա ֆուտբոլիստի հաշվին հիմա 70 խփած գոլ կա: Նախորդ նվաճումը պատկանում էր գերմանացի Գերդ Մյուլլերին՝ 69 գոլ: