կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-06 11:32
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ.Մանիպույացիա` թվերով

ԱՌԱՎՈՏ.Մանիպույացիա` թվերով

Որպես ընտրող մասնակցել եմ 2008թ. նախագահական ընտրություններին: Ընտրություններին և հետագա զարգացումներին հետևել եմ ուշադրությամբ ու կարծես այն է, որ առաջին փուլով հաղթանակած թեկնածու առկա չէ,-գրում է փաստաբան Կարեն Մեժլումյանը :

2011թ. օգոստոսի 2-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց թվերի մանիպուլյացիայի մասին, որը վերաբերում է 500 000 հաշվառված, սակայն Հայաստանում չբնակվող անձանց: 

2008թ. փետրվարյան հանրահավաքին Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ ինքը ստացել է ընտրությունների մասնակիցների ձայների 65-66 տոկոսը, իսկ Սերժ Սարգսյանի օգտին իրական ընտրողների քանակից մոտ 500 000 ավելի քվեաթերթիկ է լցոնվել:

Եթե, ըստ պաշտոնական տվյալների, 2008թ. նախագահական ընտրություններին մասնակցել է 1 650 000 ընտրող եւ այդ թվից հանենք Լեւոն Տեր-Պետրոսյանի նշած 500 000 ձայնը, ապա կմնա 1 150 000 ձայն, որի 65-66 տոկոսը հավասար է 750 000 ձայնի:

Այսպիսով, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ընտրություններին մասնակցել է մոտ 1 150 000 ընտրող եւ ինքը նվազագույնը 750 000 ձայն է ստացել: Դա նշանակում է, որ այդ տրամաբանությամբ մնացած 8 թեկնածուները միասին ստացել են ընդամենը 400 000 ձայն, որից Արթուր Բաղդասարյանի ստացած 272 000 ձայնը, Վահան Հովհաննիսյանի 100 000 ձայնը եւ մյուս թեկնածուների (բացի Սերժ Սարգսյանից) ստացած ձայները միասին կազմում են ավելի քան 419 000 ձայն: Հետեւաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությամբ հաշվարկի դեպքում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ընդհանրապես ձայն չի ստացել, եթե չասենք, որ մնացածներն էլ միասին ստացել են -19.000 ձայն, ինչը կարծում եմ այդպես չէ և արդեն Լևոն Տեր Պետրոսյանի կողմից իրականացված թվերով մանիպուլյացիայի արդյունք է:

Ակամայից հարց է ծագում , փետրվարին և օգոստոսին հանրահավաքների մասնակիցների, այդ թվում իմ առջև իր ելույթում որքանո՞վ էր անկեղծ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը և եթե նա իշխանական լծակների տիրապետեր, թվերով մանիպուլյացիան ի՞նչ սահմանների կհասներ, հարցնում է հոդվածագիրը: