Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2010 թվականին, 2009թ. համեմատությամբ, նվազել է 11.3 տոկոսով, ինչը, ըստ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հիմնականում պայմանավորված է բուսաբուծության համախառն արտադրանքի 19.7 տոկոս անկմամբ: Եվ հակառակը, անասնաբուծության համախառն արտադրանքը աճել է 3.7 տոկոսով:
Հանրապետությունում 2010-ին կատարվել է 51.3 հազար հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք: 2009-ի համեմատ` ցանքատարածությունների մակերեսը նվազել է 6538.7 հա-ով: Ընդհանուր ցանքատարածությունների 95.4 տոկոսը հացահատիկային եւ հատիկաընդեղենային (ներառյալ` եգիպտացորենը) մշակաբույսերի ցանքատարածություններ են։
2010 թ. հանրապետությունում արտադրվել է 59,1 հազար տոննա հացահատիկ եւ հատիկաընդեղեն, 8,1 հազար տոննա կարտոֆիլ, 6.8 հազար տոննա բանջարեղեն, 3.5 հազար տոննա բոստանային մշակաբույսեր, 7.3 հազար տոննա խաղող:
2009-ի համեմատությամբ` 2010-ին մսի արտադրությունը նվազել է 0,6 տոկոսով, կաթինը աճել է 2.9, ձվի եւ բրդի արտադրությունը` համապատասխանաբար` 16,2 եւ 13 տոկոսով: