|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության տարեկան հաշվետվության համաձայն` այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակելի տների վերանորոգմանն ու կառուցմանն ուղղվել է 395.275 մլն դրամ, որի շրջանակներում հիմքից կառուցվել է 13, վերանորոգվել՝ 7 բնակելի տուն, իսկ վերանորոգման կամ գնման դիմաց փոխհատուցում է տրվել 21 ընտանիքի:
Վերաբնակիչների եւ փախստականների համար հիմքից կառուցվել է 46 բնակելի առանձնատուն, վերանորոգվել՝ 39-ը, իսկ վերանորոգման ու գնման դիմաց 19 ընտանիքի տրվել է փոխհատուցում՝ ընդհանուր 885. 705 մլն դրամ գումարով:
384.499 մլն դրամի աշխատանքներ են կատարվել հանրապետությունում ծնելիության եւ բազմազավակության խթանման միջոցառումների ծրագրով. վերակառուցվել է 3 բնակելի տուն, գնման եւ վերանորոգման դիմաց փոխհատուցում է տրամադրվել 4 ընտանիքի, իսկ 14 ընտանիքի համար բնակելի տների շինարարությունը շարունակվում է:
Ստեփանակերտ քաղաքի նախկին կահույքի ֆաբրիկայի տարածքում շարունակվում է ԼՂՀ ՊԲ սպայակազմի համար 45 բնակարանոց բնակելի շենքի շինարարությունը:
Անցյալ տարվա ընթացքում ԼՂՀ շրջաններում բնական աղետներից վնասված բնակելի տների վերանորոգման դիմաց շինանյութեր են տրամադրվել 570 ընտանիքի՝ 283.706 մլն դրամ գումարի շրջանակներում: Տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել նաեւ հանրապետության շրջկենտրոններում բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ. պետբյուջեից հատկացվել է 96.876 մլն դրամ. կատարվել են շուրջ 10 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ: