կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-29 17:13
Քաղաքական

ՀՀ ԱԳՆ մոտեցումը տկար էր. Կիրո Մանոյան

ՀՀ ԱԳՆ մոտեցումը տկար էր. Կիրո Մանոյան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները մեկնաբանելիս ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը emedia.am-ի հետ զրույցում ասել է, որ դրանք շատ հղփացած մարդու հայտարարություններ են:

«Ամեն դեպքում` սա արդեն որերորդ անգամ առիթ է, որ Հայաստանն ասի, որ նման հարևանի հետ մեր բանակցությունները տապալվել են իրենց պատճառով, և Հայաստանը պետք  է ստորագրությունը հետ վերցնի»,- նշել է նա:

Անդրադառնալով ՀՀ նախագահի պատասխանի վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի  հայտարարություններին ՀՀ ԱԳՆ-ի արձագանքին` Կ.Մանոյանն ասել է, որ դա տկար մոտեցում էր. «Օրինակ Թուրքիայում «Ակօս» հայերենով շաբաթաթերթը շատ ավելի պատվավոր ձևով է արձագանքել, և ճիշտ չէ, որ Թուրքիայի վարչապետի այս պահվածքը Հայաստանում  արժանանում է նման պատասխանի»:

Ինչ վերաբերում է օլիմպիադայի ժամանակ երիտասարդի հարցին Սերժ  Սարգսյանի տված պատասխանին, Կ.Մանոյանն այն հայրական է գնահատել. «Պատասխանը չափազանցված չէր, պարզապես այն շեշտադրումը, որ նախագահն արել էր, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում, այդ մասը կարծում եմ խոցելի մաս է, իսկ մնացածը բավականին նախագահին հարիր, հայրական պատասխան էր: Անպատշաճ ոչինչ  չկար»: