|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ժողովրդին հորդորեց զերծ մնալ վրացական հանգստավայրեր այցելելուց:
«Ոչ մի դոլար չպիտի ծախսվի վրացական ծովափերում: Բոյկոտե'ք, մի' գնացեք»,- կոչ արեց քաղաքագետը:
Ի պատասխան մեր դիտարկմանը, որ ժողովուրդը հանգստանում է Վրաստանում, որովհետեւ Հայաստանում գներն անհամեմատ բարձր են, Լ. Շիրինյանն ասաց, որ հենց այդ հարցը պետք է դրվի իշխանությունների ու ընդդիմության առաջ:
«Իշխանությունից պահանջե'ք, գնացե'ք այս պահանջները դրեք Կոնգրեսի առաջ: Թե չէ, վրացուն ուժեղացնում եք, որ ձեզ խեղդի՞»,- պնդեց քաղաքագետը: