Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանյան հանգստավայրերը կարող են զբոսաշրջիկներից 100-ական ռուբլի հավաքել` սկսած հաջորդ տարվանից:Նման օրենքի նախագիծ է մշակվել պետդումայում: Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել այս օրենքի նախագծին, համարելով, որ «օդի հարկ» ներմուծելը ծայրաստիճան անհաջող գաղափար է:Այս մասին գրում է Газета.ru-ն:
Նշենք, որ այդ օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է պետդումայում: Հանգստացողներից նախատեսում են հարկ վերցնել, որը չի գերազանցի օրական 100 ռուբլին: Այդ արժեքը կարող է փոփոխվել` կախված հանգստավայրի վարկանիշից:
Օրական 100 ռուբլի կվերցնեն Ղրիմում, Ալթայի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում: Նախատեսվում է, որ օրենքի նախագիծը կսկսի գործել 2018թ հունվարի 1-ից մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը: Հանգստացողներից փողը կգանձի շրջանային օպերատորը: Ըստ նախնական հաշվարկների, այդ հարկից բյուջե կմտնի 27 միլիարդ ռուբլի:
Նախատեսվում է այս հարկից ազատել մինչև 18 տարեկան քաղաքացիներին, ՌԴ հերոսներին, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, ինչպես նաև տեղաբնակներին: 5 տարի անց այս հարկը կդառնա կամ մշտական գործող հարկ, կամ էլ կհրաժարվեն այդ հարկից: