Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյան համոզմամբ` թե' իշխանությունը, թե' Կոնգրեսը այս երեք տարիների ընթացքում հասունացել են, եւ եթե իշխանության ու 2008 թվականին ընդդիմության միջեւ լիներ նման փոխըմբռնում, Մարտի 1-ը տեղի չէր ունենա:
«Իմաստնությունը գալիս է փորձից, եւ շատ հեշտ է դրա պակասի պարագայում ինքդ քեզ համոզել, որ բարդ խնդիրները երկու քայլով հնարավոր է լուծել: Եթե այդպես լիներ, ապա մարդկությունն այդպես դաժան փորձությունների հիման վրա չէր զարգանա»,- ասաց պատգամավորը` որպես օրինակ բերելով արեւմտյան երկրների փորձը:
Անդրադառնալով հուլիսի 18-ին տեղի ունեցած` ՀԱԿ-իշխանություն առաջին հանդիպմանը` նա նշեց, որ երկու կողմից էլ առկա խնդիրները քննարկելու պատրաստակամություն է եղել: «Դեռ կլինեն շատ հանդիպումներ, եւ դրանց ընթացքում կլինեն նաեւ սուր քննարկումներ, սակայն եթե մեզ հաջողվի պահպանել այն դրական լիցքը, որ կար առաջին հանդիպման ընթացքում, կարծում եմ` մենք կհաջողենք»: