|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սահմանադրության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն եւ սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն:
Երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը դրսեւորել է իր կենսունակությունը եւ բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները: Այս ընթացքում հասունացել է նաեւ երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը:
Առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական եւ համընդգրկուն: Այսօր սահմանադրական բարեփոխումների նոր առաջարկներն ակտիվորեն քննարկվում են մասնագետների եւ շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների կողմից:
Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամեն օր իրականացվի սրբությամբ եւ անշեղորեն ծառայի քաղաքակիրթ ապրելակերպի ու զարգացման նպատակներին»: