Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Շրջանառվող լուրերը, թե ՀՀԿ-ից կուսակցականների արտահոսք կա, իրոք, համապատասխանում է իրականությանը:
Այստեղից դուրս եկողների զգալի հատվածին, ում «բարձրանալու» հնարավորություն եւ ակնկալած պաշտոնները ՀՀԿ իշխանության ընթացքում չեն տրվել, համալրում են ՀԱԿ անդամ կուսակցությունների շարքերը: Հեռացողները հուսով են, որ իրենց «երազած» պաշտոններին կհասնեն ՀԱԿ-ում, մանավանդ որ` իշխանությունը վերջին շրջանում կատարում է Կոնգրեսի բոլոր պահանջներն ու ցանկությունները:
Սակայն ՀԱԿ-ում էլ գործերը լավ չեն: ՀՀԿ-ի ինքնամաքրման գործընթացին զուգահեռ, ՀԱԿ-ից էլ շարքերը լքում են «հեղափոխական» թեւի ներկայացուցիչները, ովքեր դեմ էին իշխանության հետ երկխոսությանը: Գաղտնիք չէ, որ այստեղից հիմնական արտահոսքն ուղղված է դեպի նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն:
Այս ամենի ցայտուն ապացույցը Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվականի պահվածքն է` ցուցադրելով, թե ինչպես է վարչապետը Արթիկում 150 հոգու ՀՀԿ-ի կուսակցական տոմսերը հանձնում, այն դեպքում, երբ այլ կուսակցությունների անդամակցության արարողություններին «փակում է իր տեսախցիկները»: Այն, որ Հանրային հեռուստաընկերությունն օրենքով իրավունք չունի այդպես վարվելու, քանի որ հանրությանն է պատկանում եւ ֆինանսավորվում է ամբողջ հանրության, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի կողմից, արդեն ոչ ոքի չի հետաքրքրում:
Խաղի կանոններն են դաժան, եւ այդ ֆոնին մնում է փաստել, որ ՀՀԿ-ում գործերը, իրոք, այնքան էլ լավ չեն...