|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Նիկոլը մեր գյուղ էլ ա մտել չակուչով, ասում էր՝ սաղ լավ ա. ո՞ւր ա լավը, չենք տենում »,-Նորատուսում, լրագորղներին ասաց ձկնորսներից մեկը:
Մեկ ուրիշն էլ ասաց.
«Նիկոլը ո՞ր մի իր ասածի տերը եղավ, որ էսօր էլ հավատանք. ցելի ավազանի մեջ, վստահ եմ , որ ոչ մի ձեն էլ չի հավաքելու»:
Հիշեցնենք, որ երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնորսներ հավաքվել են Նորատուս գյուղում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին: Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնաորսների և ջրային պարեկների միջև բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել, գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում։