Արոնյան. Միգուցե իմ դիրքն այդքան էլ լավը չէր, բայց հարմարավետ էր
Գրոսմեյստեր Լևոն Արոնյանը մեկնաբանել է Տալի մրցաշարի 4-րդ տուրի պարտիան, որտեղ նա մրցում էր ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր 35-րդ քայլին` ոչ-ոքի:
«Շախմատը բավականին սուբյեկտիվ խաղ է, այդ իսկ պատճառով ոչ բոլոր պարտիաներն են ավարտվում ոչ-ոքի: Ինչ-որ պահի մրցակիցներից մեկը կարծում է, որ առավելությունն իր կողմն է, ինչպես ես այսօր, և սկսում է բացթողումներ թույլ տալ:
Ամեն դեպքում ես հիմա էլ եմ կարծում, որ իմ դիրքը միգուցե այդքան էլ լավը չէր, բայց շատ հարմարավետ էր: Իսկ միգուցե եթե ես սպիտակներով խաղայի, ապա դիրքս ավելի հաջող լիներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ ես դու նստած, որ կողմից»,- ասել է Արոնյանը «НТВ-Плюс»-ին տված հարցազրույցի ժամանակ: