Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք ՀՅԴ-ի հետ պայքարեցին Ընտրական հանձնաժողովների ձեւավորման այս կարգի դեմ, սակայն այստեղ էլ իշխանության «փրկօղակը» դարձավ ՀԱԿ-ը, որը կողմ էր «մասնագիտական» հանձնաժողովներին:
Նա հիշեցրեց նաեւ Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի քննարկումների ժամանակ իրենց ներկայացրած հիմնական պահանջը` ընտրությունից հետո մասնակիցների ցանկերի հրապարակումը, ինչը, ըստ պատգամավորի, «հնարավորություն կտար այդ հարյուրհազարավոր թվանկարչական ձայները ի հայտ բերել»:
«Սա իրենից ներկայացնում է նաեւ քաղաքական գնահատական այն առումով, որ միանշանակ վերջնականապես ցույց է տալիս, որ իշխանությունը պատրաստ չէ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ իրականացնել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Գարեգին Ազարյանը մեկ ՄԻՊ-ի մոտ է գնում, հետո չգիտես ինչպես` դատարանների կողմից է առաջարկվում: Թվում էր, թե փոփոխություն է լինելու, սակայն, այնուամենայնիվ բացասական աշխատանքի տենդենցը հաղթեց, եւ այսօր ունենք այն ընտրական հանձնաժողովը, որն ունենք, որտեղ բազմաթիվ են հանրության վստահությունը չվայելող անձինք, որոնք մեղադրվում են ընտրակեղծարարության մեջ»,- նշեց նա: