Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Խավարում» խաղարկային կարճամետրաժ կինոնկարում պատկերված է Արևմտյան Հայաստանը 1915 թվականի իրադարձությունների համատեքստում։ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը միտված է այլևս «ոչ» ասելու ցանկացած բռնության և դաժանության՝ հատկապես երեխաների նկատմամբ։ Ֆիլմը նկարահանվել է 2013 թ.-ին և նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Սցենարի հեղինակն ու ռեժիսորը՝ Արա Երնջակյանն է։
«Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը. երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածն այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում»․ սա է ֆիլմի հիմնական ասելիքը։
Այն youtube-ում հայտնվել է 2020 թվականի ապրիլի 23-ին։