կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 13:47
Հասարակություն

Alternative Reality or My Inner World խորագրով ցուցահանդեսի բացումն՝ այսօր

Alternative Reality or My Inner World խորագրով ցուցահանդեսի բացումն՝ այսօր
Դեկտեմբերի 18-ին, 20:00-ին «Հայ-արտ» մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7ա) տեղի կունենա Alternative Reality or My Inner World խորագրով ցուցահանդեսի բացումը: Արվեստի սիրահարները հնարավորություն կունենան ծանոթանալ BetConstruct կազմակերպության աշխատակիցների ներկայացրած գործերի հետ: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվելու են թվային արվեստի նմուշներ, լուսանկարներ, գեղանկարներ և քանդակներ:

Միջոցառման նպատակն է հնարավորություն տալ մարդկանց արտահայտելու իրենց ներաշխարհում թաքնված այլընտրանքային իրականությունը: Լինելու է հաճելի երաժշտություն՝ կազմակերպության աշխատակիցների և DJ Serjio\'-ի կատարմամբ և, իհարկե, հրաշալի մթնոլորտ։ Մուտքն ազատ է: