կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 12:16
Հասարակություն

Իրենց բնակարանը նվիրաբերում են աղանդավորական կառույցին ու մնում անօթևան

Իրենց բնակարանը նվիրաբերում են աղանդավորական կառույցին ու մնում անօթևան

Հայաստանում նվազել է կրոնական կառույցների ակտիվությունը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի aզգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը:

 

Ըստ նրա` անգամ Եհովայի վկաների շարժն է պակասել` նրանց այլևս փողոցներում չենք տեսնում այն հաճախականությամբ, ինչ 2-3 տարի առաջ: Ասցատրյանը տեղեկացրեց նաև, որ, վիճակագրության համաձայն, նվազել է նաև նրանց հետևորդների թիվը:

 

«Մեր բացը մեր օրենքն է, որը չի արտացոլում այսօրվա իրավիճակը: Մենք քանիցս օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ ենք մշակել, բայց Վենետիկի հանձնաժողովը երկու անգամ մերժել է այն` մեր փոփոխությունները մարդու իրավունքների ոտնահարում համարելով: Իսկ ի՞նչ են անում այսօրվա կրոնական կառույցները` զբաղվում են բիզնեսով, և կրոնական կառույց ունենալը բիզնեսի մի ձև է: Տարիներ առաջ այդպիսի կառույցներից մեկն, օրինակ, օծանելիքի բիզնեսով էր զբաղվում»,- ասաց Ասցատրյանը:

 

Նրա տեղեկացմամբ` վերջերս նկատելի են դեպքեր, երբ երեխան հարում է այս կամ այն աղանդի և սկսում ծնողներից տան իր բաժինն ուզել, որն էլ նվիրաբերում է այդ աղանդին:

 

«Այս հարցում պետությունը հատկապես միայնակ ծերերի հանդեպ է զգոն, քանի որ նրանք իրենց բնակարանը նվիրաբերում են աղանդավորական կառույցին, իսկ հետո, երբ որոշում են դուրս գալ այդ կառույցից, մնում են անօթևան»,- ասաց Ասցատրյանը: