|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Ցուցահանդեսն ամփոփում է տեղական արտադրության ձեռքբերումները, մրցակցային շուկայում մեր ընկերության ցուցանիշները, և ներկայանում է իր գոյությամբ որպես փաստ, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարված է, և մենք աստիճանաբար կայուն զարգացման ճանապարհն ենք բռնել»,- ցուցահանդեսի բացման ժամանակ նշել է ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` հավելելով, որ «Armenia EXPO 2011»-ը նվիրված է ՀՀ անկախության 20-րդ տարդարձին:
«Armenia EXPO» ցուցահանդեսի զբաղեցրած տարածքը մոտ 1800 քմ է, իսկ մասնակիցների թիվը անցնում է 180-ը: Ցուցահանդեսային ֆորումի հիմնական նպատակները և խնդիրներն են` իրացման նոր շուկաների որոնումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ, Հայաստանի տնտեսական ներուժի ներկայացումը, նոր գործընկերների որոնումը: Տաղավարներում ներկայացված են տնտեսական, շինարարական, կոսմետիկ, տպագրական և այլ ապրանքներ:
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Armenia EXPO 2011» ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական տասնմեկերորդ ցուցահանդեսային ֆորում: