կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-14 22:28
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Միասնաբար նշել սահմանագիծը ԼՂ հարցում

ԱՌԱՎՈՏ. Միասնաբար նշել սահմանագիծը ԼՂ հարցում
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում հետեւյալ տեսակետն արտահայտեց. «Կարծում եմ` իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերը հունիսի 25-ի Կազանի հանդիպումից առաջ միասնական հայտարարությամբ պիտի հանդես գան` ամրագրելով, որ, առանց միջազգային հանրության եւ Ադրբեջանի կողմից ԼՂՀ դե ֆակտո կայացած անկախության ճանաչման, անիրատեսական են դիտում խնդրի կարգավորման ուղղությամբ որեւէ քայլ: Այս պարագայում առաջիկա հանդիպման ժամանակ իշխանությունն իրեն ավելի վստահ կզգա, եթե, իհարկե, ներքին սպառման համար չի հայտարարում, թե բացառում է ԼՂՀ գոյությունն Ադրբեջանի կազմում»: