կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-18 23:45
Աշխարհ

Անկարայում կարծում են, թե Թուրքիային F-35 ծրագրից դուրս թողնելը կթուլացնի ՆԱՏՕ-ին

Անկարայում կարծում են, թե Թուրքիային F-35 ծրագրից դուրս թողնելը կթուլացնի ՆԱՏՕ-ին
 F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային բացառելը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի կարողությունների վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը, հաղորդում է РИА Новости-ն:
Այս չորեքշաբթի ԱՄՆ-ը հայտարարեց որոշման մասին` Թուրքիային դուրս թողնել F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից, այն բանից հետո, երբ Թուրքիա մուտք գործեցին ռուսական  С-400 զենիթահրթիռային համակարգերը:«Միակողմանի որոշմամբ մեր երկրին դուրս թողնել այդ նախագծից արդար չէ ու օրինական չէ: Մեր բնական իրավունքն է` առաջարկել ԱՄՆ-ին ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կվնասեն մեր երկկողմանի հարաբերություններին»,- ասել է նախարարը: