կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-22 03:40
Արցախ

Պատժել հակառակորդին

Պատժել հակառակորդին

Շփման գծում հրադադարի խախտումների համար հայկական կողմը երբեք մեղավոր չի եղել, քանի որ հրամանատարության հրահանգ կա` երբեք անհիմն զենքի չդիմել, անպայման փորձել պահպանել հրադադարն ու խաղաղությունը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Շուշիի ազատագրման գործողության ղեկավար, Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը)։

 

Նա հավելել է, որ հաճախ, արձագանքելով հերթական խախտմանն ու սադրանքին, մենք ենք մեղավոր դուրս գալիս հրադադարի խախտման համար: 

 

Անդրադառանլով շփման գծում ադրբեջանցի դիպուկահարների ակտիվ գործունեությանը` Արկադի Տեր-Թադեւոսյանը հավաստիացրել է, որ շփման գծից դիպուկահարների հեռացումն ամենաարդիական խնդիրն է, քանի որ նրանք են հիմնականում հրադադարի խախտումների պատճառը:

 

«Հայկական կողմը պետք է փորձի քիչ պատասխանել սադրանքներին, սակայն պատասխանելու դեպքում պետք է պատժի հակառակորդին` հետագայում նման քայլի այլեւս չդիմելու համար»,- հավելել է Կոմանդոսը: