|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Դեդ Հասանի կողմից «օրենքից դուրս» հայտարարված Տարիել Օնիանիի հետքերով Կեմերովո է ուղարկվել Օնիանիի «օրինական» լինելը հաստատող գրություն (քսիվ): «Քսիվի» տակ ստորագրել են մոտ 20 օրենքով գողեր: Ստորագրողների մեջ են եղել բոլոր ազգերի և ժամանակների առաջին գող համարվող 85-ամյա Գոգի Չիկովանին, Քութաիսի երկու կնքահայրերը՝ Գուրամ Չիկչիկն ու հայազգի Վանիկը:
Օնիանիի օգտին իրենց ստորագրությունն են դրել նաև Մերաբ Սուխումսին, Թամազ Թբիլիսսկին, Լևանը, Տիմուր Ցրիպան և այլ հայտնի քրեականներ: Սակայն քսիվը «առգրավել են» դեդ Հասանի սանիկի մարդիկ: Դրան ի պատասխան թբիլիսցիները նոր քսիվ են շարադրել, որում արտահայտել են Օնիանիի նկատմամբ իրենց վերաբերմունքը:
Արդյունքում «գողական աշխարհում» հարաբերությունները սրվել են: Ըստ Прайм Крайм-ի` մոտ օրերս Իտալիայում օրենքով գողերի սխոդկա է լինելու` խնդիրը վերջնականապես պարզաբանելու համար: