կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-12 10:30
Քաղաքական

Գեներալական «սխոդկա». «ՀԺ»

Գեներալական «սխոդկա». «ՀԺ»

«ՀԺ»-ն նախօրեին գրել էր, որ Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:

«Նույն օրը երեկոյան Երևանի ծայրամասային ռեստորաններից մեկում գեներալական «սխոդկա» է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա է եղել անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Արա Նազարյանը և որոշակի ազդեցություն ունեցող այլ անձինք:

Ինչպես հայտնում են իրազեկ աղբյուրները, գեներալիտետը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի և այս օրերին արդեն ակտիվ քննարկումներ են սկսվել՝  սույն շրջանակների համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ: Խոսքը Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանի մասին է: Վերջինս, հիշեցնենք, մինչ ԱԻՆ տեղափոխվելը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք:

Մեզ հայտնի դարձավ, որ գեներալիտետի նախաձեռնած հանդիպումները շարունակական են լինելու և մինչ ապրիլի 9-ը, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, վերջինիս կներկայացվի, թե ինչպիսի լայն շրջանակ է Դավիթ Տոնոյանին ապագա կառավարությունում տեսնում որպես ՀՀ պաշտպանության նախարար:  Զինվորական բարձրագույն շրջանակներում համարում են, որ այս պոստում Հայաստանին լուրջ ստրատեգ է պետք: Ի դեպ, այստեղ ի սկզբանե դեմ են եղել Վիգեն Սարգսյանին ՊՆ տեղափոխելու որոշմանը:

Վիգեն Սարգսյանին էլ նախարարի կարգավիճակով արտաքին գործերի նախարարություն տեղափոխելուց բացի, քննարկվում է նրան Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու հնարավորությունը ևս»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: