|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Վերջերս Մեղրիում էի, իմացա՝ տեղի պանրի գործարանը չի աշխատում: Իհարկե դրանից առաջ էլ աշխատում էր իր հնարավորությունների 10 տոկոսի չափով: Բայց հիմա ընդհանրապես կանգնել է: Ժողովրդի հետ խոսում եմ, հարցնում` այն, ինչ պետք է պանիր արտադրելու համար, կա՞, ասում են՝ ամեն բան էլ կա, բայց... Հիմա, երբ պարզում ես` սեփականատերը քաղաքական տեսակետից ինչ դիրքորոշում ունի, հասկանում ես, թե ինչու է գործարանը կանգնած: Եթե նա իշխանության դեմ է, ուրեմն ինքը հատուկ է այդ վիճակը ստեղծում, որ դժգոհություն լինի: Փոխանակ քաղաքական միտինգներին մասնակցելու, թող գնա պանրի գործարանն աշխատացնի: Սեփականաշնորհել ես, չէ՞, դե աշխատացրու, գործով զբաղվիր: Բայց չէ՜: Ինքը նյութական խնդիր չունի, հասկանալի է, սեփականատեր է, բայց այդպիսով բավական մարդկանց մեջ դժգոհություն է առաջացնում»,- մեր թղթակցին պատմեց ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԸ:
Մեր կողմից ավելացնենք, որ պանրի գործարանի սեփականատերը ՀԺԿ փոխնախագահ, ՀԱԿ-ի շտաբի անդամ, նախկին պատգամավոր, ժամանակին Մեղրիի շրջկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանն է։